Վերջերս համացանցում նոր թրենդ է հայտնվել. իրար հետևից հրապարակվում են տեսանյութեր, որտեղ հեռախոսները ենթարկվում են նոր փորձության` ճկվելու:
YouTube-ի օգտագործող Լյուիս Հիլսենտեգերը տեղադրել է տեսանյութ, որտեղ առանց որևէ ջանքի ճկում է վերջերս թողարկված iPhone 6, HTC One M8 և 2014 Moto X սմարթֆոնները:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լյուիսը տեղադրել էր մեկ այլ տեսանյութ, որտեղ տանջանքների էր ենթարկում միայն iPhone 6 Plus-ը:
Աղբյուրը` Techcrunch