Թանկարժեք հեռախոսներ արտադրող Vertu ընկերությունը պատրաստում է Aster անունով սմարթֆոն, որն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով: Հեռախոսը պատրաստված է լինելու տիտանե հալվածքից և բնական կաշվից: Հաղորդում է phonearena կայքը: Հեռախոսը կշռելու է 195 գրամ:
Մոդելը կունենա 4,7 դյույմանոց էկրան` 1920 x 1080 թույլատրությամբ, քառամիջուկ Snapdragon պրոցեսոր` 2,3 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 64 ներքին հիշողություն:
Նորույթի հիմնական տեսախցիկը կլինի 13 ՄՊ, իսկ դիմայինը`2: Հեռախոսը համալրված կլինի նաև NFC չիպով և կաշխատի LTE ցանցերում:
Հեռախոսի գնի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն մոտավոր գինը կլինի 10 հազար դոլարի սահմաններում:
Աղբյուրը` http://androidinsider.ru/