Թայլանդի կառավարությունն այսօր ներկայացնելու է Thai Delicious Committee նախագիծը, որի նպատակն է ստանդարտացման ենթարկել թայլանդական խոհանոցը հատուկ համտեսող ռոբոտների օգնությամբ:
Ռոբոտը, որը կոչվում է e-delicious machine, ունի տասը սենսոր, որոնց օգնությամբ անալիզի է ենթարկում ուտելիքը և պարզում` արդյոք այն համապատասխանում է թայլանդական ճաշատեսակների ստանդարտին: Սպասվում է, որ ռոբոտները կվաճառվեն նաև Թայլանդի սահմաններից դուրս, հատկապես այն երկրներում, որտեղ թայլանդական խոհանոցը մեծ ճանաչում ունի: Ռոբոտների արժեքը 18 հազար դոլար է:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում թողարկվել է նաև անվճար հավելված, որտեղ կարելի է գտնել տեղական խոհանոցի բաղադրատոմսեր:
Աղբյուրը`The New York Times