Microsoft-ը ներկայացրել է Windows 10 օպերացիոն համակարգի Technical Preview նախնական տարբերակը, որը նախատեսված է ծրագրավորողների և փորձարկողների համար: Ընկերությունը զգուշացնում է, որ ՕՀ-ն կարող է ունենալ բազմաթիվ սխալներ, որոնց պատճառով տվյալները կարող են չպահպանվել:
Microsoft-ն աշխատանքի ողջ ընթացքում շարունակելու է պարբերաբար ներկայացնել թարմացումներ և նոր ծրագրեր:
Նախնական տարբերակը ունենալու է նաև touchscreen սարքերից օգտվելու հնարավորություն (սակայն որոշ գործողություններ կարող են կատարվել ընդհատումներով):
Windows Technical Preview-ով կարող են աշխատել 32 և 64 բիթային սարքերը: ՕՀ-ի ծրագրային պահանջները ներկայացված են Мicrosoft-ի կայքում: Նախնական տարբերակը տեղադրելուց առաջ խորհուրդ է տրվում ստեղծել օպերացիոն համակարգի բեքափով ֆլեշ-քարտ: Այն բեքափները, որոնք կլինեն կոշտ սկավառակի վրա, կարող են հասանելի չլինել Windows Technical Preview-ի համար:
Նախնական տարբերակը կգործի մինչև 2005թ.-ի ապրիլի 15-ը: Դրանից հետո Microsoft-ը կպահանջի թարմացնել այն: Հիշեցնենք, որ Windows 10-ը ներկայացվել է սեպտեմբերի 30-ին:
Աղբյուրը՝ lookatme.ru