«Մահվան ժամացույցը» ցույց է տալիս, թե որքան է կրողին մնացել ապրելու (վիդեո)

firebox-e1412235774731Շվեդական գյուտարար Ֆրեդրիկ Քոլթինգը ստեղծել է Tikker անունով խելացի ժամացույց, որը, հիմնվելով կրողի կենսակերպի վրա, հաշվարկում է կյանքի տևողությունը: Ստեղծողն անվանում է սարքը «Երջանկության ժամացույց», քանի որ կարծում է` գաջեթը կնպաստի նրան, որ մարդիկ ավելի լավ օգտագործեն իրենց ժամանակն ու երջանիկ լինեն:

Ժամացույցը կարգավորելու համար պետք է պատասխանել կենսակերպի վերաբերյալ մի քանի հարցերի, որոնց թվում են բժշկական պատմությունը, ծխելու կամ խմելու հակվածությունը, ընդանիքի անդամների ժառանգական հիվանդությունները և այլն: Այնուհետև կրողը պետք է ավելացնի տվյալներ իր տարիքի, ֆիզիկական վարժություններ կատարելու հաճախականության, քաշի, հասակի մասին:

Kickstarter կայքում գաջեթը հավաքել է $98,665 դոլար: Այժմ սարքը վաճառվում է £49.99 եվրոյով: