
Փորձարկման համար SySS-ը WiFi կետ է գործարկել Լոնդոնի կենտրոնում: 30 րոպեում հոթսփոթին միացել է 250 սարք, որոնցից մեծ մասը` ավտոմատ կերպով: Կես ժամվա ընթացքում 33 սարքի «գործունեությունը» պահպանվել է, այդ թվում` որոնողական հարցումներն ու ուղարկված հաղորդագրությունները: Ընդհանուր առմամբ ստացվել է 32 ՄԲ ինֆորմացիա, որը ջնջվել է անվտանգության նկատառումներով:
«Մենք բոլորս սիրում ենք օգտագործել անվճար WiFi, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ հեշտ է միացնել անվճար Wi-fi և լրտեսել օգտագործողներին, իմանալ նույնիսկ նրանց գաղտնաբառերը», — նշում է F-Secure-ի անվտանգության մասնագետ Շոն Սալիվանը:
Աղբյուրը` Net Security