Windows 95-ը տեղադրվել է Samsung Gear Live խելացի ժամացույցների վրա (վիդեո)

իիիԱյս տարի որոշ հետաքրքրասերներ Android Wear ՕՀ-ով աշխատող խելացի ժամացույցներում տեղադրել են Minecraft PE և Doom խաղերը: Սակայն այս հանգամանքը խամրում է մեկ այլ, ավելի կարևոր իրադարձության կողքին. 16-ամյա դեռահաս Կորբին Դեյվենփորտը Samsung Gear Live ժամացույցներում կարողացել է տեղադրել Windows 95 օպերացիոն համակարգի ամբողջական տարբերակը: Սակայն այն վատ է աշխատում. որևէ հավելվածի միացման դեպքում օգտագործվում է ողջ օպերատիվ հիշողությունը, ինչն էլ բերում է սխալների և ընդհատումների:

Հին ՕՀ-ն խելացի ժամացույցին համապատասխան կարգավորելը որևէ դրական ազդեցություն չունեցավ, սակայն մեզ ևս մեկ անգամ ներկայացվեցին Android Wear-ի հնարավորությունները:

Աղբյուրը՝ lookatme.ru