Դիջիթեք Էքսպո 2014. ռոբոտ, որը հետագծով դոմինոներ է շարում (ֆոտո, վիդեո)

10726352_850968891600730_1157131663_nՀՊՃՀ-ի ավագ դպրոցի 11-րդ դասարանի սաները Դիջիթեք Էքսպո 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացնում էին իրենց կողմից պատրաստված մի ռոբոտ, որը հետագծով դոմինոներ է շարում: Հետագծերը կարող են տարբեր լինել` շրջան, քառակուսի, պարույր և այլն:

Ռոբոտի ծրագրավորման պատասխանատու Արման Հովհաննիսյանը itTREND-ին պատմեց, որ հետագայում նախատեսվում է ռոբոտը համալրել մի քանի սենսորներով, որոնք հնարավորություն կտան ռոբոտին ճանաչել սպիտակ ֆոնի վրա գծված սև գիծն ու շարել դոմինորներն այդ հետագծով: Ծրագրվում է նաև ստեղծել հեռախոսների համար հավելված, որը թույլ կտա հեռախոսի էկրանի վրա նկարել հետագիծը, ըստ որի ռոբոտը կսկսի շարել դոմինոները:

Նշենք, որ ծրագրավորումն արվել է National Instruments-ի կողմից տրամադրված LabView ծրագրով: