Ինչ անել, եթե բողոքում եք Hi-Line ինտերնետի կապի արագությունից

??????????Վերջին օրերին Beeline-ի որոշ բաժանորդների մոտ, ովքեր օգտվում են  Hi-Line ծառայությունից, նկատվել է ինտերնետի արագության նվազեցում։ Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ամենայն հավանականությամբ, ինտերնետի արագության հետ կապված խնդիրները պայմանավորված են բաժանորդի համակարգչում վիրուսային ծրագրի առակայությամբ։ Վիրուսային այդ ծրագիրը վերջին մի քանի օրում լայն տարածում է ստացել ինտերնետից օգտվողների շրջանակում։

Բոլոր այն բաժանորդներն, ում մոտ առկա է այս խնդիրը, ընկերությունը խորդուրդ է տալիս տեղադրել լիցենզավորված հակավիրուսային ծրագիր, կանոնավոր կերպով ստուգել հակավիրուսային բազայի թարմացումները և անցկացնել համակարգչի տվյալների ամբողջական զննում: Խորհուրդ է տրվում նաև անցկացնել համակարգչում վիրուսների առկայության ամբողջական զննում Kaspersky Lab (http://www.kaspersky.ru/antivirus-removal-tool) ընկերության անվճար ծառայության օգնությամբ։

Հետագայում նմանատիպ խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ է տրվում հետևել ներքոհիշյալ մի քանի պարզագույն քայլերին, որոնք կօգնեն օգտագործողներին զերծ պահել համակարգիչը վիրուսային ծրագրերից։

1)Պաշտպանեք համակարգիչը. մշտապես թարմացրեք բոլոր ծրագրային ապահովումները:

2)Ինտերնետում մի սեղմեք կասկածելի թվացող հաղորդագրությունների կոճակները և մի այցելեք հղումներով:

3)Պաշտպանեք անձնական տեղեկատվությունը. օգտագործեք հուսալի գաղտնագիր:

4)Հոգ տարեք անձնական տեղեկատվության անվտանգության մասին. տարբեր կայքերում օգտագործեք տարբեր գաղտնագրեր:

5)Երբեք մի տրամադրեք գաղտնի տեղեկություններ, օրինակ` հաշվեհամար կամ գաղտնագիր` ի պատասխան էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցով ստացած հաղորդագրության:

6)Անպայման մտածեք նախքան կընդունեք որևէ մեկի ընկերանալու հրավերը (սոցիալական ցանցեր)

7)Անծանոթ կայքերում որևէ հարցաթերթիկ մի լրացրեք:

8)Պաշտպանեք համակարգիչը. օգտվեք հուսալի հակավիրուսային ծրագրերից:

9)Տեղադրեք լիցենզավորված հակավիրուսային ծրագիր, կանոնավոր կերպով ստուգեք հակավիրուսային բազայի թարմացումները և անցկացրեք ձեր համակարգչի տվյալների ամբողջական զննում:

10)Պաշտպանեք ձեր հաշիվները, ոչ ոքի մի ասեք դրանց գաղտնագրերը:

11)Մի այցելեք հղումներով, որոնք առաջարկում են տեսնել որևէ կարևոր բան, օրինակ, ձեր լուսանկարները:

12)Էլեկտրոնային փոստում մուտքային նամակը բացելուց առաջ ստուգեք ուղարկողի հասցեն:

13)Պաշտպանեք ձեր անձնական տեղեկատվությունը. գաղտնագրերը մի գրանցեք թղթերի վրա ու մի պահեք համակարգչի մեջ:

Նշենք նաև, որ Beeline բաժանորդների սպասարկման ծառայությունը հասանելի  է 24 ժամ և մշտապես պատրաստ է աջակցել բաժանորդներին առաջացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու համար։