Հրապարակվել է HTC Nexus 9-ի առաջին լուսանկարը

nexus 7 IIHTC Nexus 9-ի մասին օրեցօր ավելի շատ տեղեկություններ են հրապարակվում, սակայն մինչ այժմ չէինք տեսել սպասվող պլանշետի ոչ մի նկար: @Upleaks-ը հրապարակել է սարքի հետևի կափարիչի նկարը, որից պարզ է դառնում, որ Nexus 9-ը դիզայնով շատ նման կլինի Nexus 5 սմարֆոնին:

BzP756oCYAAFN7D

Սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ HTC Nexus 9-ը կունենա ոչ թե պլաստիկե, ինչպես նկարում է, այլ ալյումինե կափարիչ` HTC One մոդելին նման:

Հիշեցնենք, որ նորույթը համալրված է լինելու Tegra K1 պրոցեսորով և 9 դյույմանոց էկրանով` 2560×1600 թույլատրությամբ: