HTC-ն ներկայացրել է երկար սպասված Desire EYE սմարթֆոնը, որն ունի 5,2 դյույմանոց FullHD էկրան, աշխատում է Snapdragon 801 պրոցեսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 13 ՄՊ երկու տեսախցիկ: Նշենք, որ մարտկոցի տարողությունը 2400 մԱ/ժ է:
Desire EYE-ի չափսերն են 151,7 х 73,8 х 8,5 մմ, իսկ քաշը 154 գրամ է: Սմարթֆոնը համապատասխանում է IPx7 ստանդարտին, այսինքն՝ 30 րոպե կարող է մնալ մեկ մետր խորությամբ ջրում: Տեսախցիկներն ունեն կրկնակի LED-լուսարձակում, ապահովում են HDR և կարողանում են նկարահանել FullHD տեսանյութեր:
HTC Desire EYE-ի գինը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Nowhere Else ֆրանսիական կայքը գրում է, որ նորույթը կվաճառվի 529 եվրոյով:
Աղբյուրը՝ Androidinsider.ru