Նորաստեղծ Plastc ընկերությունը թողարկել է The Plastc Card կոչվող քարտը, որն ունի սովորական կրեդիտային քարտի հաստություն, սակայն համալրված է մարտկոցով, էկրանով, NFC-ով, մագնիսական «գծով» և կարող է փոխարինել մնացած բոլոր քարտերին:
Plastc-ը կարելի է պատվիրել $155 դոլարով և ձեռք բերել այն արդեն 2015-ի ամռանը:
Քարտի էկրանը թաչսքրին է և թույլ է տալիս ընտրել քարտերը, տեղեկանալ դրանց մասին, իմանալ այս կամ այն քարտի հաշվեկշիռը և այլն: Մարտկոցը բավարարում է 30 օր և լիցքավորվում անլար եղանակով: Քարտն ունի նաև Bluetooth մոդուլ, որի միջոցով կապ է հաստատում օգտագործողի սմարթֆոնի հետ:
Աղբյուրը` https://www.plastc.com/card