Google-ը ստեղծում է բժշկական վիդեոչաթ

Google-ը սկսել է փորձարկել նոր գործառույթ, որը թույլ կտա առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վիդեոչաթի միջոցով կապվել բժշկի հետ: Համապտասխան գործիքը գտել է Reddit-ի օգտագործողներիրց մեկը, երբ իր սմարթֆոնով փորձել է գտնել տեղեկատվություն ծնկի ցավի մասին:

11

Google-ը հաստատել է նման հնարավորության ստեղծումը: Հայտնի է, որ գործիքը աշխատելու է Google Helpouts հատուկ չաթի շրջանակներում, որի միջոցով կարելի է ուղիղ կապ հաստատել որևէ ոլորտի մասնագետի հետ: Հավանաբար, բժիշկների խորհրդատվությունը լինելու է վճարովի, սակայն ընկերությունը խոստացել է փորձարկման ընթացքում հոգալ բոլոր ծախսերը: Google-ը չի մանրամասնել, թե ինչ սկզբունքներով են ընտրվելու բժիշկները: Ներկայումս գործառույթը հասանելի է միայն մի քանի օգտագործողներին:

«Երբ Դուք փնտրում եք մարդու ինքնազգացողության հետ կապված որևէ տեղեկատվություն, մենք փորձում ենք տրամադրել համեմատաբար օգտակարը: Մենք ուզում ենք հասկանալ՝ արդյոք վիդեոչաթի հնարավորությունը կհեշտացնի մարդկանց կյանքը: Գործիքը ներառված է Helpouts-ում, և այժմ Google-ը փորձում է հասկանալ` արդյոք նման բժշկական օգնությունն օգտակար է, թե ոչ»,- հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ engadget.com