Apple Watch խելացի ժամացույցի վաճառքի մեկնարկին ընդառաջ Thinkapps ստուդիայի դիզայներները պատկերացրել են, թե ինչ տեսք կունենան հանրահայտ հավելվածները Apple-ի նոր կրելի սարքի վրա:





Հիշեցնենք, որ Apple Watch-ի շնորհանդեսը կայացավ սեպտեմբերի 9-ին, դրանից հետո ժամացույցները ցուցադրվեցին Փարիզի Colette բուտիկի ցուցափեղկին: Սարքը թողարկվելու է երեք տարբերակով` Apple Watch, Apple Watch Sport և Apple Watch Edition, որը պատրաստված կլինի վարդագույն և դեղին ոսկուց: Ժամացույցների վաճառքը կմեկնարկի 2015-ի սկզբին. նախընտրելի գինը կլինի 349 դոլար:
Աղբյուրը` thinkapps