Ռեփեր Will.i.am-ը կներկայացնի իր «խելացի» ժամացույցը հոկտեմբերի 16-ին (ֆոտո+վիդեո)

article-2598798-1CE766E100000578-394_634x347
Ամերիկացի հայտնի ռեփեր will.i.am-ը, ով երգում է Black Eyed Peas խմբում, հոկտեմբերի 16-ին ներկայացնելու է հանրությանն իր i.am+ «խելացի» ժամացույցը, որի մասին հայտնի է դարձել դեռ ս.թ. ապրիլին:

Նորույթը կներկայացվի Dreamforce Cloud Expo 2014 միջոցառմանը, որը կկայանա Սան Ֆրանցիսկոյում: Ռեփերին, ինչպես երևում է, չի խանգարում այն փաստը, որ նույն օրը տեղի է ունենալու Apple ընկերության նոր արտադրանքների շնորհանդեսը:

article-2598798-1CE7680300000578-314_634x289

article-2598798-1CE7670400000578-449_634x352

Ինչպես հայտնի է, i.am+ ժամացույցները կունենան Bluetooth և Wi-Fi մոդուլներ, այնպես որ կմիանան ինտերնետին առանց սմարթֆոնի օգնության: Թե երբ նորույթը կհայտնվի վաճառքում և որքան կարժենա, առայժմ պարզ չէ:

Աղբյուրը` ubergizmo.com