iPad Air-ը, iPad Mini-ն և iPad Mini 2-ը էժանացել են $100-ով

Apple iPad Air 2-ի և iPad mini 3-ի շնորհանդեսին Apple-ը ոչ միայն ներկայացրեց iPad Air-ի և iPad mini-ի նոր սերունդները, այլ նաև հայտարարեց նախորդ սերնդի սարքերի գների իջեցման մասին:

2

Այժմ 16 ԳԲ հիշողությամբ և WiFi մոդիֆիկացիայով iPad Air-ն արժե $399, 16 ԳԲ հիշողությամբ և WiFi մոդուլով iPad mini 2-ը՝ $299, իսկ iPad mini-ին այժմ հասանելի է $249-ով:

Աղբյուրը՝ Apple