GMail-ի աշխատանքը խափանվել է

gmailGoogle-ի փոստային ծառայության աշխատանքը ժամանակավորապես խափանվել է, մասնավորապես՝ խնդիրը կոնտակտների ցուցակի հետ է, որի պատճառով օգտագործողները չեն կարողացել օգտվել ավտոմատ լրացման, չատի և կոնտակտները տեսնելու ֆունկցիաներից։ Խափանման ընթացքում չատով հաղորդագրությունները չեն ուղարկվել։

Google-ի մշակողները չեն հաղորդել, թե ինչ մասշտաբներ է ունեցել վերոնշյալ խափանումը։ Սակայն նրանք տեղեկացրել են խնդրի մասին՝ նշելով, որ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։ Այս պահի դրությամբ նամակների ուղարկման հետ  խնդիր չկա։

Աղբյուրը՝ Google