Android 5.0-ի 10 գլխավոր առավելությունները

Շուտով Nexus-ի սմարթֆոններ և պլանշետներ օգտագործողները կգնահատեն Google-ի նոր ՕՀ-ը: Մինչ այդ ներկայացնենք քաղցր Lollipop անվանմամբ Android-ի ամենահետքրքիր նոր գործառույթները:

Material Design
2
Ադապտացվող մինիմալիստական դիզայնը թարմացված Android-ի գլխավոր առավելություններից է: Ծրագրավորողներն ասում են, որ դրա շնորհիվ մարդիկ գրեթե տարբերություն չեն զգա սմարթֆոնից, ժամացույցից, մեքենայից կամ հեռուստացույցից օգտվելիս: Առավել ևս, որ արդեն ամենահայտնի հավելվածները թարմացվել են և ստացել նոր հարթ դիզայն:

Սինքրոնացում
3
Դուք կարող եք սկսել լսել երաժշտություն, նկար խմբագրել կամ աշխատել փաստաթղթում մեկ հեռախոսով, իսկ շարունակել անել այդ ամենը ցանկացած այլ գաջեթով. սա հնարավոր է, եթե ձեր սարքերը սինքրոնացնեք Android 5.0-ով:

Կիրառելիություն
4
Խելացի ժամացույցները ձեզ կծանուցեն նամակների մասին, իսկ կարդալ և պատասխանել դրանց կարող եք սմարթֆոնով: Հավելվածները կտրամադրեն ամենաանհարժեշտ տեղեկությունները և չեն ձանձրացնի անկարևորներով:

Ծանուցումների ճկուն վերահսկում
5
Android 5.0-ով դուք կարող եք որոշ ժամանակով ամբողջությամբ անջատել ծանուցումները: Միևնույն ժամանակ կարող եք կազմել այն կոնտակտների ցանկը, որոնցից ցանկանում եք ծանուցումներ ստանալ:

Էներգախնայողություն
6
Android 5.0 Lollipop-ով սարքերը կաշխատեն 90 րոպե ավելի երկար: Դա հնարավոր դարձավ էներգախնայողության օպտիմալացման և առաջադեմ կարգավորումների շնորհիվ: Յուրաքանչյուր պահի կարող եք հստակ իմանալ, թե մարտկոցը դեռ որքան ժամանակ կբավականացնի:

Հյուրերի ռեժիմ
7
Եթե սմարթֆոնը ընկերներին, ծանոթներին, երեխաներին կամ հյուրերին տալու ժամանակ դուք անհանգստանում եք տվյալների ապահովության համար, ապա Lollipop-ի հետ կարող եք հանգիստ լինել. Google-ը ստեղծել է հատուկ հյուրերի ռեժիմ, որում կարող եք ընտրել և կարգավորել օգտագործման մի քանի ձև:

Android Smart Lock
8
Անվտանգության առումով մյուս փոփոխությունը Android Smart Lock-ն է: Դրա շնորհիվ կարելի է կարգավորել սարքի unlock-ը ՝ միացնելով այն այլ վստահված սարքի. դա կարող է լինել ժամացույց, հեռուստացույց և նույնիսկ մեքենա:

Ավելի բարձր արտադրողականություն
9
Google-ում հավաստիացնում են, որ օպտիմալացման և 64 բիթանի պրոցեսորի շնորհիվ համակարգի արտադրողականությունն աճել է 4 անգամ: Դա թույլ կտա ստեղծել ավելի գեղեցիկ հավելվածներ՝ միևնույն ժամանակ պահպանելով դրանց արտադրողականությունը և ինտերֆեյսի հարթությունը: Նախկինում Java-ի լեզվով ստեղծված բոլոր հավելվածներն ավտոմատ կերպով համարվելու են 64 բիթանի:

Ավտոմատ վերականգնում
10
Android 5.0-ում հայտնվել է համակարգի ավտոմատ վերականգնման հնարավորություն. այսուհետ, ինչ էլ պատահի, դուք կարող եք շարունակել աշխատանքը ձեր սարքով՝ պատճենված բեքափերից մեկն օգտագործելով:

Մուլտիմեդիային հնարավորություններ
11
ՕՀ-ի նոր տարբերակով կարելի է RAW ֆորմատով նկարներ անել և խմբագրել 4K տեսահոլովակները ստանդարտ ձևերով: Ինչպես նաև հայտնվել է բազմաբնույթ ձայնի հնարավորություն և USB OTG տեխնոլոգիաներով միացվող USB-ակուստիկա: Եվ վերջապես Lollipop-ը համատեղելի է OpenGL ES 3.1.-ի հետ:

Աղբյուրը՝ lifehacker.ru