Amazon-ը կորցրել է $170 մլն Fire Phone սմարթֆոնի պատճառով

amazon-fire-phone-5124-001Fire Phone սմարթֆոնը, որը թողարկվեց Amazon ընկերության կողմից այս հունիսին, լրացրեց այն սարքերի շարքը, որոնք այս կամ այն պատճառով մատնված են անհաջողության և չեն գտնում իրենց սպառողին։

Amazon-ի ֆինանսական տնօրեն Թոմ Շկուտակը հարցազրույցներից մեկում նշել է, որ տարվա երրորդ եռամսյակի տվյալներով՝ ընկերությունը վերոնշյալ սարքի պատճառով կորցրել է $170 միլիոն դոլար։

Իհարկե, դժվար է այսօր հաջողության հասնել շուկայի այն ասպարեզներում, որտեղ առաջատարներ են Samsung-ն ու Apple-ը։ Սակայն նշենք, որ Amazon Fire Phone-ն իր հերթին ունի շուկայում տարբերվելու մի շարք հատկանիշներ՝ վիրտուալ տարածական ձայն ապահովող ստերեոբարձրախոսներ, 3D-ինտերֆեյս՝ հիմնված օգտագործողի գլխի դիրքին հետևելու տեխնոլոգիայի վրա, Firefly ֆունկցիա, որը թույլ է տալիս տեսախցիկի միջոցով ճանաչել գրքերը, DVD, CD, QR-կոդերը, բար-կոդերը, URL-հասցեները և այլն։

Աղբյուրը՝ CNet․com