Ստեղծվել է ռոբոտ, որը պատի վրա ցուցադրում է ֆիլմեր, բացում է վեբ-էջեր, երաժշտություն է նվագարկում, վիդեոխաղեր միացնում, իսկ երբ դուք տանը չեք՝ տեղեկացնում, թե ինչ իրավիճակ է տիրում տանը և այլն։
homePod KEECKER կոչվող խելացի ռոբոտն ունի բազմաթիվ սենսորներ, հզոր պրոյեկտեր, աուդիոհամակարգ և երկու շարժիչ, որոնց օգնությամբ տեղաշարժվում է տանը։
Ռոբոտի առկայության պարագայում կարող եք արդեն կախվածության մեջ չլինել նրանից, թե որտեղ է տեղադրված հեռուստացույցը կամ երաժշտական կենտրոնը։
Բացի այդ՝ KEECKER-ի օգնությամբ կարելի է տեսազանգեր անել ու շփվել մեծ էկրանով։ Ռոբոտը կարողանում է վերահսկել նաև տան ջերմաստիճանն ու CO2-ի մակարդակը, կարող է ժամանակին զգուշացնել հրդեհի, ինչպես նաև զեկուցել աղմուկի մակարդակի մասին։
Եթե տանը կան փոքր երեխաներ կամ տնային կենդանիներ, ապա միշտ կարող եք KEECKER-ի վրա տեղադրված տեսախցիկների միջոցով դիտել նրանց։
Ռոբոտի հեղինակները Kickstarter կայքում դրամահավաք են կազմակերպել և արդեն հավաքել անհրաժեշտ գումարը։ Սպասվում է, որ ռոբոտի առաջին մոդելները կթողարկվեն 2015-ի ապրիլին։
Աղբյուրը՝ kickstarter.com