Filmbo ռոբոտ-տակդիր՝ սելֆի նկարահանումների համար (ֆոտո, վիդեո)

flimbo3Indiegogo կայքում ներկայացվել է Filmbo տակդիրը, որը նախատեսված է iPhone-ով լուսա-տեսանկարահանման գործընթացն ավտոմատացնելու համար։ Filmbo-ն աշխատում է մարտկոցով, էլեկտրաշարժիչով և Bluetooth LE մոդուլով։ Սմարթֆոնն ամրացվում է այս տակդիրին հատուկ ամրակների միջոցով, իսկ տակդիրը կարողանում է պտտել iPhone-ը 360 աստիճանով։

flimbo5

Համակարգն աշխատում է հավելվածի միջոցով, որը թույլ է տալիս կառավարել տակդիրի աշխատանքը։ Առաջարկվում է նկարահանման մի քանի ռեժիմ՝ Robotic Video Mode (նկարահանում է վիդեո), Moment Photo Mode (լուսանկարում է կտրուկ փոփոխությունների ժամանակ) և Robotic Time-lapse Mode (լուսանկարում է նախանշված ժամանակ)։

flimbo2

flimbo1

Filmbo-ի չափսերն են 106 × 24 մմ, իսկ քաշը 160 գրամ է։ Տակդիրը համատեղելի է iPhone 4s, 5, 5C, 5S, 6 և 6 Plus մոդելների հետ։ Indiegogo կայքի օգնությամբ սարքի հեղինակները հույս ունեն հավաքել $70 հազար դոլար։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան ձեռք բերել տակդիրը, պետք է վճարեն մոտ $100 դոլար։

Աղբյուրը՝ Indiegogo