Lenovo-ն պատահաբար ցույց է տվել իր առաջին ֆիտնես-թրեքերը

Lenovo-ի կայքում տեղադրել են Lenovo Smartband ֆիտնես-թրեքերի նկարներով էջ: ԶԼՄ-ները կարծում են, որ նկարները հայտնվել են սխալմամբ, քանի որ ընկերությունը պաշտոնական հայտարարություն չի արել դրա վերաբերյալ:
22

Ըստ կայքի՝ Smartband սարքը նախատեսված է այն երիտասարդների համար, որոնք հետևում են իրենց առողջությանը և հետաքրքրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով: Սարքի շնորհիվ կարելի է չափել մարմնի ֆիզիկական ակտիվությունը (անցած ճանապարհը, կալորիաների ծախսը, զարկերակը), քնելու փուլերը, կարելի է կարգավորել ծանուցումները, սինքրոնացնել սմարթֆոնի հետ SMS-ները և զանգերը, ինչպես նաև միացնել և անջատել համակարգչի lock-ը:

Շուկա դուրս գալու և գնի մասին տեղեկություններ դեռևս չկան: Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ Smartband-ը վաճառքի դուրս կգա կապույտ և նարնջագույն գոտիներով:

Աղբյուրը՝ Lenovo