BlackBerry-ն ստեղծում է նոր պլանշետ-համակարգիչ

BlackBerry-ն շուտով կարող է կրկին մուտք գործել պլանշետների շուկա: Նման հավանականության մասին նշել է ընկերության գործադիր տնօրեն Ջոն Չենը Հոնկոնգի MIT Enterprise Forum միջոցառման իր ելույթի ժամանակ:
1
Հիշեցնենք, որ 2011թ. թողարկվեց 7 դյույմանի էկրանով BlackBerry PlayBook պլանշետը: Շուկայում իր գոյության առաջին եռամսյակում իրացվեց շուրջ 500 000 սարք, սակայն հետո դրանց պահանջարկը նվազեց: Արդյունքում վաճառքի ողջ ընթացքում իրացվեց մոտ 2,5 մլն սարք: Համեմատության համար նշենք, որ միայն նախորդ ֆինանսական եռամսյակում Apple-ը վաճառել է 12,3 մլն iPad:
2

Այնուամենայնիվ, Չենը նշում է, որ BlackBerry-ն ակտիվորեն աշխատում է նոր պլանշետի ստեղծման ուղղությամբ, սակայն որևէ տեխնիկական մանրամասներ նա չի հաղորդում: Լուրեր են պտտվում, որ նորույթի շնորհանդեսը կարող է լինել 2015թ.-ի վերջում:

Ջոն Չենի խոսքով՝ BlackBerry-ն նախագծում է կոնցեպտուալ սարք: Ենթադրվում է, որ դա կլինի ստեղնաշարով սմարթֆոն, որը նման կլինի սլայդերի:

Աղբյուրը՝ n4bb.com