Tile-ը չի թողնի, որպեսզի կարևոր իրերը կորչեն (նկարներ, տեսանյութ)

tile-lifestyle-keys-01a53963e97710d2cfd7ae144b00d583ba551544-520x389Հաճա՞խ եք տանը կորցնում բանալիները, դրամապանակն ու նույնիսկ պայուսակը։ Ստեղծվել է Tile անունով գաջեթ, որը կօգնի գտնել կորցրած իրերը։ Այն ամրացվում է իրերի վրա, սինքրոնացվում է սմարթֆոնի հետ և ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում։

Tile-ն իրերին ամրացնելուց հետո պետք է տեղադրել համապատասխան հավելվածը, որի iOS տարբերակն արդեն պատրաստ է, իսկ Android-տարբերակը կթողարկվի շուտով։ Հավելվածին կարելի է միացնել մինչև ութ Tile սարք՝ նախապես հավելվածում տալով դրանց անուններ՝ չշփոթելու համար, օրինակ՝ բանալի, հեռախոս, պայուսակ և այլն։

screen322x572-1-257x439

Կորած իրը գտնելու համար պետք է հավելվածում սեղմել Find կոճակը, և ծրագիրն անմիջապես ցույց կտա՝ որքան հեռու կամ մոտ եք գտնվում տվյալ իրից։ Երբ սկսում եք մոտենալ, Tile-ը ձայն է հանում, որպեսզի ավելի հեշտ լինի այն գտնել։ Սակայն սարքն աշխատում է 30 մետր հեռավորության վրա։

Screenshot_6-520x343

 

screen322x572-21-257x439

Tile-ը կարելի է պատվիրել tileapp.com կայքում։ Մեկ Tile-ի արժեքը 20 դոլար է, սակայն որքան շատ գնեք, այնքան ավելի մատչելի կլինի։ Նշենք, որ սարքը լիցքավորել հնարավոր չէ, այն մեկ տարի օգտագործելուց հետո սպառվում է, և պետք է արդեն փոխարինել այն նորով։

Աղբյուրը՝ Lifehacker.ru