Երբեմն ճամփորդելիս դժվարանում ենք ընտրություն անել՝ փոքր ճամպրուկ վերցնել ու ձեռքի պայուսակ, թե մեծ ճամպրուկ, որը կիսադատարկ կլինի և մեծ տեղ կզբաղեցնի։ Fugu Luggage-ը լուծում է այս խնդիրը, այն մեծանում-փոքրանում է՝ կախված ուղեբեռի ծավալից։ Բացի այդ՝ ճամպրուկը փոխակերպվում է սեղանի կամ փոքրիկ պահարանի։
Ճամպրուկը պատրաստված է ABC-պլաստիկից և ունի 40 × 50 × 25 սմ չափսեր, անիվներ և երկար բռնակ։ Ճամպրուկի բարձրությունը կարելի է ընտրել՝ 25-ից մինչև 75 սմ՝ կախված ուղեբեռի ծավալից։
Ներդրված էլեկտրապոմպը «փչում» է ճամպրուկը՝ ամուր պահելով ծալվող պլաստիկե պատերը։ Fugu Luggage-ն ունի շարժական դարակներ, որոնք շատ հարմարավետ է օգտագործել։ Ինչպես նշեցինք, կարելի է ճամպրուկը դարձնել նաև սեղան։
Fugu Luggage-ն այժմ ներկայացված է Kickstarter-ում և արդեն հավաքել է պահանջվող 50 հազար դոլարի փոխարեն 75 հազար դոլար։ Նախապատվեր ձևակերպելու դեպքում հնարավոր է ձեռք բերել ճամպրուկ-տրանսֆորմերը 2015-ի օգոստոսին։
Աղբյուրը՝ Kickstarter.com