Google ընկերությունը թողարկել է հաղորդագրությունների հետ աշխատելու համար նախատեսված Google Messenger հավելվածը, որը փոխարինելու է Hangouts-ին։
Հավելվածը թույլ է տալիս շատ հեշտորեն ուղարկել ֆայլեր, տեղում նկարներ և տեսանյութեր նկարահանել և ուղարկել։ Հավելվածում կա որոնման հնարավորություն, որը հեշտացնում է կոնտակտները գտնելը։ Բացի այդ՝ հնարավոր է արգելափակել այն կոնտակտներին, որոնցից չեք ուզում հաղորդագրություն ստանալ։
Նշենք, որ Messenger-ն առանձնանում է մատերիական դիզայնով, թույլ է տալիս ուղարկել աուդիո-հաղորդագրություններ և այլն։ Նշենք, որ Android Lollipop-ում Google Messenger-ը տեղադրված է որպես լռակյաց SMS-հավելված։
Google Messenger-ը բեռնել արդեն Play Store-ից․ հավելվածը հասանելի է Android 4.1 և բարձր ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների համար։
Աղբյուրը՝ AndroidAuthority