Դուք հաստատ քնած չեք մնա․ Ramos «խելացի» զարթուցիչ (տեսանյութ)

Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է խելացի զարթուցիչ, որն անջատելն այդքան էլ հեշտ չէ։ Առավոտյան բզբզացող կամ սիրելի երգը նվագարկող զարթուցիչն անջատվում է միայն այն դեպքում, երբ սմարթֆոնը տանում եք հարևան սենյակ կամ լոգարան։ Ու որպեսզի սարքը համոզված լինի, որ լիովին արթնացել եք, առաջարկում է մուտքագրել ապաակտիվացման կոդը բջջային հեռախոսի միջոցով։ Ապագայում սարքի ստեղծողները ծրագրում են ներմուծել զարթուցիչի անջատման այլ տարբերակներ ևս։

2d789ded3dbda8f46a99279d1c26c434_large

Զարթուցիչը վարդակից անջատելու դեպքում քնկոտ օգտագործողը չի փրկվի․ այն ունի ներքին կուտակիչ։ Գաջեթն ունի նաև USB-մուտք, այնպես որ գիշերային ժամերին կարելի է լիցքավորել սմարթֆոնը կամ պլանշետը։

88740e8b35f0b489ff0eb198ff28a698_large

IFTTT տեխնոլոգիայի շնորհիվ զարթուցիչը կարող է «ընկերանալ» այլ խելացի սարքերի, օրինակ՝ Philips Hue լամպերի կամ Mr. Coffee սրճեփի հետ։ Վառ լուսավորությունը և թարմ սուրճի հոտն, անշուշտ կօգնեն ավելի հեշտ արթնանալ։

Ramos-ը վաճառքի դուրս կգա 2015-ի ամռանը և կարժենա 130 դոլար։


Աղբյուրը՝ Kickstarter․com