Snapchat-ը գործարկել է գումարային փոխանցում ֆոտոմեսենջերի միջոցով (տեսանյութ)

I130830_142443_874651oTextCS_46780005Ինքնաջնջվող հաղորդագրությունների Snapchat ֆոտոմեսենջերը գործարկել է նոր հնարավորություն․ այսուհետ օգտագործողները կկարողանան գումար փոխանցել այս հավելվածի միջոցով։

Գումարը փոխանցվում է Square Cash-ի միջոցով, որը մշակվել է Square ընկերության կողմից։ Ծառայությունից օգտվելու համար պետք է կցել բանկային քարտը Square Cash-ին, իսկ հետո Square Cash հաշիվն ավելացնել Snapchat-ում։ Զրուցակցին գումար փոխանցելու համար պետք է չաթի պատուհանում մուտքագրել “$” սիմվոլն ու փոխանցվող գումարի չափը։

Ներկա պահին ծառայությունն աշխատում է միայն ԱՄՆ տարածքում, և այն հասանելի է միայն 18 տարին լրացած օգտագործողների համար։ Թե երբ Snapcash-ը կգործարկվի նաև այլ երկրներում, հայտնի չէ առայժմ։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook սոցցանցը ևս պատրաստվում է նման հնարավորություն գործարկել Messenger հավելվածում։

Աղբյուրը՝ Snapchat