HP ընկերությունը պատրաստվում է թողարկել Surface Pro 3-ի սեփական տարբերակը։ Envy x2 կոչվող մոդելն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով։ Սարքը կարելի է օգտագործել երեք ռեժիմով՝ որպես պլանշետ, նոութբուք և մոնոբլոկ։
Engadget-ը գրում է, որ HP Envy x2-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ 13.3 դյույմանոց էկրանով (1366 х 768 թույլատրություն) և 15.6 դյույմանոց Full HD էկրանով։ Որպես պրոցեսոր օգտագործվում է երկմիջուկ Intel Core M 5Y10 կամ Core M 5Y70 պրոցեսորը՝ 4 կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Հավաքածուի մեջ ներառված է պատյան-ստեղնաշար՝ լուսադիոդային լույսով և Beats Audio դիմային ստերեոբարձրախոսներ։
13.3 դյույմանոց տարբերակն ունի 128, 256 կամ 512 ԳԲ ներքին հիշողություն, իսկ 15.6 դյույմանոցը՝ 500 ԳԲ։ Առաջին տարբերակի չափսերն են՝ 355.4 x 215.4 x 13.7 մմ, իսկ երկրորդինը՝ 412.5 x 243.3 x 14.7 մմ։ Քաշերը համապատասխանաբար 1.27 և 1.83 կգ են։
HP Envy x2-ը վաճառքի դուրս կգա շուտով և կարժենա $749.99։
Աղբյուրը՝ engadget.com