Լազերային ժամացույցը կարողանում է այրել իրերը (տեսանյութ)

Գերմանացի Պատրիկ Պրիբը ստեղծել է  LaserWatch ժամացույց, որին կնախանձեր նույնիսկ Ջեյմս Բոնդը: Սարքը ոչ միայն ցույց է տալիս ժամանակը, այլև լազերային ճառագայթով այրում է տարբեր նյութեր:
laser-watch-big_take3

Պատրիկը պատրաստել է ժամացույցը երկու օրվա ընթացքում: Նա ունի առայժմ միայն մեկ LaserWatch, սակայն հույս ունի զանգվածային արտադրություն սկսել և վաճառել ժամացույցը 300 դոլարով:

Ժամացույցի լազերային ճառագայթի հզորությունը կազմում է մոտ 1500 մՎտ: Ինչպես երևում է տեսանյութից, CD սկավառակների պլաստիկե տուփն այրելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի վայրկյան: Ամբողջական լիցքավորումից հետո գաջեթը կարողանում է աշխատել 10 րոպե:

Աղբյուրը`Engadget.com