Sony ընկերությունը պատրաստվում է հաջորդ տարվա ընթացքում թողարկել խելացի ժամացույց, որը պատրաստված կլինի էլեկտրոնային թղթից: Ընկերությունն արդեն արտոնագրել է համապատասխան նյութը, որը կօգտագործվի սարքի էկրանի համար: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Ժամացույցի դիմային մասն ու գոտին կաշխատեն որպես մեկ միասնական էկրան` էլեկտրոնային թանաքի հիմքի վրա: Սա ոչ միայն կմեծացնի էկրանի չափսը, այլև թույլ կտա շատ ինֆորմացիա ցուցադրել ժամացույցի վրա: Տեխնոլոգիան արդեն մշակված է, այժմ Sony-ն աշխատում է ժամացույցի դիզայնի վրա:
Հիշեցնենք, որ ներկա պահին Sony-ն թողարկում է խելացի ժամացույցների միայն մեկ շարք: Վերջին մոդելը SmartWatch 3 SWR50-ն է, որը ներկայացնում է իրենից բավական դասական սարք և քիչ է առանձնանում մրցակից սարքերից: Իսկ ինովացիոն ժամացույցը կարող է շուկայում լավ դիրքեր ապահովել ընկերության համար, չնայած ամեն ինչ կախված է ժամացույցի վերջնական տեսքից:
Աղբյուրը` Bloomberg