Որքա՞ն է կշռում Ձեր տեսախցիկը. եթե 325 գրամից ոչ ավել, ապա կարող եք օգտվել շատ հարմար ու մատչելի Joby Gorillapod Magnetic մագնիսական շտատիվից: Այն ունի 15 սմ երկարություն և 45 գրամ քաշ: Շատ հեշտ տեղավորվում է գրպանում, քանի որ ճկուն է և կարող է ընդունել ցանկացած դիրք:
Շտատիվը կարելի է ամրացնել էլեկտրասյան, ծառի, ճյուղի վրա կամ ցանկացած այլ անհավանական տեղում: Շտատիվի «ոտքերը» մագնիսական են, այնպես որ այն հնարավոր կլինի ամրացնել ցանկացած մետաղյա մակերևույթի վրա:
Joby Gorillapod Magnetic-ը գնելու համար այցելեք այստեղ: