Puzzlephone. ևս մեկ «հավաքովի» սմարթֆոն (տեսանյութ)

colorsOfPuzzlephone-750x421

Circular Devices ֆիննական ընկերությունը որոշել է մրցել Google-ի ARA նախագծի հետ և մշակել է մոդուլային սմարթֆոնի կոնցեպտ: Puzzlephone կոչվող սմարթֆոնը բաղակցած է երեք հիմնական մասերից` «ողնաշար». «ուղեղ» և «ուղեղ»:  «Ողնաշարը» ներառում է էկրան, ֆիզիկական կոճակներ, բարձրախոս և միկրոֆոն, «սիրտը»`մարտկոց, երկրորդային էլեկտրոնիկա, իսկ «ուղեղը»` պրոցեսոր, օպերատիվ հիշողություն և տեսախցիկ:

Երեք մասերից յուրաքանչյուրը կարելի է փոխել, ընդ որում` դրանք կարող են լինել տարբեր գույների: Puzzlephone-ի հետաքրքիր առանձնահատկություններից է այն, որ օգտագործողը կարող է ընտրել նաև օպերացիոն համակարգը:

puz-3b.0-750x420

phonebloks-puzzlephone.0-750x420

Puzzlephone-ը հնարավոր է թողարկվի 2015-ին, սակայն գնի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Աղբյուրը` TheVerge.com