Gangnam Style-ի պատճառով YouTube-ը փոխել է դիտումների հաշվիչը

04-gangnam-styleYouTube-ի մշակողները հայտարարել են, որ Psy կորեական երգչի Gangnam Style երգի տեսահոլովակը ստիպել է իրենց փոխել YouTube-ը դիտումների հաշվիչը, քանի որ կայքում դիտումների առավելագույն քանակը սահմանաված է եղել 2 147 483 647: Սակայն դեկտեմբերի 3-ին Gangnam Style-ի դիտումների քանակը դարձել է 2 152 419 883: Այժմ տեսահոլովակի դիտումների վրա մկնիկի սլաքը տանելու դեպքում ցուցադրվում է հետևյալ թիվը` −2 142 547 413:

«Մենք երբեք չենք մտածել, որ որևէ տեսահոլովակ այսքան դիտումներ կունենա», — գրել են մշակողները Google+-ի իրենց էջում:

Հիշեցնենք, որ Gangnam Style տեսահոլովակը տեղադրվել է 2012-ի հուլիսին: Այն կայքի ամենաշատ դիտումներ ունեցող հոլովակն է, և միակն է, որը գրանցել է ավելի քան 2 մլրդ դիտում:

Աղբյուրը` plus.google.com