SkyBell դռան «խելացի» զանգը թարմացվել է՝ համալրվելով նոր տեսախցիկով, որն ապահովում է ավելի հստակ պատկեր, քան առաջին սերնդի SkyBell-ի տեսախցիկը: Բացի այդ՝ տեսախցիկը կարողանում է նկարահանել 140 աստիճան անկյան տակ:
SkyBell 2.0-ն ունի սինքրոնացման նոր մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ավելի արագ միանալ տեսախցիկին: Սարքի ստեղծողները պատրաստվում են դռան զանգը համալրել ևս մի ֆունկցիայով՝ ամպային տեխնոլոգիաների հետ աշխատելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ SkyBell-ը կարողանում է հետևել տան գլխավոր դռան մոտ կատարվող անցուդարձին: Կասկածելի հյուրեր նկատելու դեպքում սարքը կապ է հաստատում տանտիրոջ սմարթֆոնի հետ, ցուցադրում հյուրերի դեմքը: Զանգը պաշտպանված է եղանակային խիստ պայմաններից, նաև կարողանում է ինֆրակարմիր լուսադիոդի միջոցով լուսանկարել մթության մեջ:
SkyBell 2.0-ը վաճառվում է 200 դոլարով և հասանելի է երկու գունային տարբերակներով:
Աղբյուրը՝ Connectedly