Amazon ինտերնետային խանութում սկսվել է Polaroid Socialmatic յուրօրինակ տեսախցիկի նախնական պատվերների ընդունումը: Մոդելը թույլ է տալիս ոչ միայն լուսանկարել ու տեղում խմբագրել նկարները, այլև նույն պահին ուղարկել դրանք ընկերներին, տարածել սոցցանցերում ու տպել:
Տեսախցիկն ունի 4,5 դյույմանոց էկրան և աշխատում է Android օպերացիոն համակարգով: Նախատեսված է երկու ֆոտոմոդուլ՝ 14 ՄՊ հիմնական և 2 ՄՊ՝ «սելֆիի» համար: Սարքի ներքին հիշողությունը 4 ԳԲ է, կա նաև մինչև 32 ԳԲ հիշողությամբ քարտ ավելացնելու հնարավորություն:
Տեսախցիկն ունի ստերեոբարձրախոսներ, միկրոֆոն, Wi-Fi, Bluetooth և GPS մոդուլ: Սարքն արժե $299,99, իսկ խանութներում սարքը կվաճառվի արդեն հունվարի մեկից:
Աղբյուրը՝ Slashgear