Amazon հավելվածը ջնջվել է Play Store-ից. Google-ն այսպե՞ս է պայաքարում մրցակիցների դեմ

android-and-amazon-750x419Ինչպես գիտենք, Amazon ընկերությունը չի օգտագործում իր սարքերում Google-ի ծառայությունները: Օրինակ՝ Google Play հավելվածի փոխարեն ընկերության սարքերում տեղադրված է Amazon անունով հավելված: Ընդ որում՝ Android-հեռախոսներում հնարավոր էր տեղադրել այդ հավելվածն ու օգտվել ժամանակ առ ժամանակ գործող ակցիաներից և ձեռք բերել վճարովի հավելվածներն անվճար:

Սակայն հիմա Amazon հավելվածը ջնջվել է Play Store-ից: Ըստ ծրագրային ապահովման տարածման համաձայնագրի՝ Google-ն արգելում է այն հավելվածների օգտագործումը, որոնք իրենց հերթին տարածում են հավելվածներ:

Հիշեցնենք, որ Amazon հավելվածը Google Play-ից բեռնվել էր ավելի քան 50 մլն անգամ: Իսկ նրանց համար, ովքեր արդեն տեղադրել են հավելվածը, թողարկվել է նոր տարբերակ՝ Amazon Shopping, որը սահմանափակում է հավելվածներ գնելու հնարավորությունը:

Նշենք, որ առայժմ կարելի է հին հավելվածը բեռնել ու տեղադրել Amazon-ի կայքից:

Աղբյուրը՝ androidauthority