MionixLabs ընկերության մասնագետները ներկայացրել են աշխարհի ամենաառաջին մկնիկը, որը կարողանում է գրանցել օգտագործողի ֆիզիոլոգիական տվյալները՝ սրտի աշխատանքը և այլն: Ստացված տվյալները կարելի է վերլուծել ու հասկանալ՝ ինչ հուզական վիճակում է գտնվում օգտագործողը: Ազդակները մկնիկին փոխանցվում են մաշկի էլեկտրական ակտիվության միջոցով:
NAOS QG մկնիկը ցուցադրելու համար մշակողները հրապարակել են 30 րոպե խաղացող հինգ գեյմերների սրտի աշխատանքի գրաֆիկը: Երբ սրտի աշխատանքը հասել է ամենաարագ կետին, ծրագիրն ավտոմատ կերպով սքինշոթ է արել խաղը, որպեսզի պարզ լինի, թե ինչն է դարձել սրտի աշխատանքի արագացման պատճառ:
Մկնիկը ներկայացվել է Kickstarter համաֆինանսավորման հարթակում, և մի քանի օրվա ընթացքում հավաքվել է պահանջվող 100 հազար դոլարի կեսը, թեև դեռ 28 օր կա դրամահավաքի ավարտին:
NAOS QG-ի նվազագույն գինը նախապատվեր ձևակերպելու դեպքում կազմում է $79, իսկ վաճառքի դուրս գալուց հետո մկնիկը կարժենա $99:
Աղբյուրը՝ Kickstarter