Sony-ի OLED-միկրոէկրանով էլեկտրոնային բլոկը սովորական ակնոցը կվերածի «խելացիի»

sony1Sony ընկերությունը ներկայացրել է Single-Lens Display Module անվանմամբ սարքը, որը թույլ է տալիս կրելի մինի–համակարգչի հատկություններով օժտել սովորական ակնոցները:

Նկարում ցուցադրված սարքն ամրացվում է ակնոցի աղեղի վրա՝ գրկելով օգտագործողի գլուխը ծոծրակի կողմից:  0,23 դյույմ անկյունագծով OLED-միկրոէկրանը՝ 640 × 400 կետայնությամբ, թույլ է տալիս ստանալ տարբեր տեղեկատվություն: Ընդ որում՝ պատկերը համարժեք է 16 դյույմ անկյունագծով էկրանի պատկերը 2 մետր հեռավորությունից դիտելուն:

Սարքն աշխատում է ARM Cortex-A7 պրոցեսորով, ունի էլեկտրոնային կողմնացույց, արագաչափ, Bluetooth 3.0 և Wi-Fi (IEEE 802.11b/g/n) մոդուլներ: Սարքը կշռում է 40 գրամ և ունի 400 մԱ/ժ մարտկոց:

sony2

Single-Lens Display Module-ը կներկայացվի CES 2015 ցուցահանդեսին, որը կկայանա հունվարի 6-9-ը Լաս Վեգասում:

Աղբյուրը՝ Sony