Power Pen-ն ունի սովորակա գրչի տեսք, սակայն ներսում ունի 700 մԱ/ժ մարտկոց և USB-պորտ: Բացի արտաքին մարտկոց լինելուց՝ այս գրիչը գրում է, նաև ծառայում որպես ստիլուս:
Իհարկե, 700 մԱ/ժ տարողությունն այնքան էլ շատ չէ, սակայն բավարար է սմարթֆոնի «կյանքը» մի քանի ժամով երկարացնելու ու արտակարգ իրավիճակներում օգնության հասնելու համար:
Power Pen-ը վաճառվում է £24.99 ($40), մանրամասները՝ այստեղ:
Նշենք, որ օրեցօր շուկայում մեծանում է ներդրված մարտկոցներով էլեկտրոնիկայի սարքերի թիվը: Պատճառը մեկն է. մարդիկ այսօր չափից ավելի են իրենց կյանքը վստահում սմարթֆոններին ու առանց դրանց խուճապի են մատնվում:
Աղբյուրը՝ Gizmag