SMART kapp գրատախտակ՝ ժամանակակից գրասենյակի համար (տեսանյութ)

Ինչքան էլ ժամանակակից տեխնոլոգիաներն օրեցօր ավելի մեծ տեղ զբաղեցնեն մեր կյանքում, կան իրեր, առանց որոնց առայժմ դժվար է պատկերացնել գրասենյակը։ Խոսքը մարկերային գրատախտակի մասին է, որը քննարկումների անբաժան մասն է։ SMART kapp գրատախտակը նոր տեխնոլոգիաների և ավանդական գրատախտակի համադրություն է, որը թույլ է տալիս մարկերով նշումներ անել, ինչպես նաև ցուցադրել գրառումները նրանց, ովքեր տվյալ պահին գրասենյակում չեն։

Screenshot_82-630x354

Տախտակի վրա արված նշումները ցուցադրվում են այդ պահին միացած բոլոր սմարթֆոնների ու պլանշետների վրա։

Screenshot_311-630x354

SMART kapp-ի անկյունագիծը 42 դյույմ է։ Ինֆորմացիան սինքրոնացվում է DViT և Bluetooth 2.1 տեխնոլոգիայով։ Տախտակը կշռում է16 կգ։ Սարքն աշխատում է iOS և Android հավելվածների հետ հատւոկ QR-կոդի միջոցով, որը պատկերված է տախտակի ձախ անկյունում։ Բացի տախտակի անցուդարձին սմարթֆոնով հետևելուց՝ կարելի է պահպանել սքրինշոթները JPG կամ PDF  ֆորմատով։

Տախտակը վաճառվում է $899 դոլարով, իսկ հավելվածները կարելի է բեռնել այս հղումներով՝ App StoreGoogle Play։