2014-ը լի էր բազմաթիվ հետաքրքիր նորույթներով: Սակայն ո՞ր սմարթֆոններն են անցնող տարվա ընթացքում ամենաշատը գրավել օգտագործողների ուշադրությունը։ Ներկայացնենք 2014-ի ամենասիրելի սմարթֆոնների հնգյակը։ Նշենք, որ հնգյակում հայտնված մոդելներից ոչ մեկ առաջինը, երրորդը կամ հինգերորդը չէ, դրանք պարզապես ներկայացված են այբբենական կարգով։
Apple iPhone 6 Plus
Որակյալ HD-էկրան՝ 1080p թույլատրությամբ, որը թույլ է տալիս ուղղակի վայելել ֆիլմեր դիտելը, մատնահետքի սկաներ, որը հնարավորություն է տալիս կատարել բջջային վճարումներ Apple Pay համակարգով, և վերջապես սա այն մոդելն է, որին երկար սպասում էին նրանք, ովքեր փոքր էկրանի պատճառով չէին ցանկանում գնել Apple-ի սմարթֆոնը։
LG G3
LG G3-ն ունի 5,5 դյույմանոց Quad-HD-էկրան (2560 x 1440 թույլատրություն), ինչն ապահովում է պատկերի ցուցադրման հրաշալի որակ։ Մոդելը հայտնի է իր վիրտուալ ստեղնաշարով, որի բարձրությունը կարելի է կարգավորել, նույնիսկ բաժանել ստեղնաշարը երկու մասի։ Dual Window ռեժիմը թույլ է տալիս կիսել էկրանն ու միաժամանակ օգտվել երկու հավելվածից։
Motorola Droid Turbo
Motorola Droid Turbo-ն առանձնանում է հսկա մարտկոցով, որը թույլ է տալիս 24 ժամ շարունակ խոսել հեռախոսով, իսկ սպառված մարտկոցը լիցքավորվում է մոտ 100 րոպեում։ Բացի այդ՝ Droid Turbo-ին կարելի է սովորեցնել, օրինակ, անաղմուկ վայրերում՝ թանգարանում, թատրոնում, անցնել անձայն ռեժիմի։ Սմարթֆոնի առանձնահատկությունների է նաև այն, որ հեռախոսը կտրուկ շարժելիս միանում է տեսախցիկը։
Samsung Galaxy S5
Սկսենք նրանից, որ Galaxy S5-ը կարողանում է մոտ 30 րոպե լողալ ջրի տակ։ Իսկ 15,9 ՄՊ տեսախցիկն ունի բավական տպավորիչ ֆունկցիաներ։ Նախատեսված է նաև էներգախնայող ռեժիմ, որը կարողանում է զգալիորեն երկարացնել մարտկոցի կյանքը։ Մոդելն ունի մատնահետքի սկաներ, սրտի աշխատանքի սենսոր։ Galaxy S5-ն ունի էկրանը կիսելու հնարավորություն։
Xperia Z3
Այս սմարթֆոնն ունի 5,2 դյույմանոց էկրան՝ HD (1080p) թույլատրությամբ։ Հեռախոսի գլխավոր առանձնահատկությունը հրաշալի տեսախցիկն է ու անջրանցիկությունը. Xperia Z3-ը կարողանում է 30 րոպե մնալ 1,5 մետր խորությամբ ջրի տակ։ Տեսախցիկը շատ լավ է նկարահանում նույնիսկ թույլ լուսավորության դեպքում։