Ճապոնիայում կթողարկվի թափանցիկ պատյանով սմարթֆոն

LG ընկերությունը պատրաստվում է թողարկել Firefox OS օպերացիոն համակարգով աշխատող Fx0 սմարթֆոնը, որը կունենա թափանցիկ պատյան։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական բլոգից։

x282icZW9IsuD0F2Q11oXQ-article

Հեռախոսը մշակվել է Mozilla և KDDI ընկերության հետ համատեղ։ Սա Firefox OS-ով աշխատող առաջին սմարթֆոնն է, որ աշխատում է 4G LTE ցանցերում և ունի NFC։ Էկրանը կազմում է 4,7 դյույմ , իսկ պրոցեսորը քառամիջուկ է՝ 1,2 ԳՀց հաճախականությամբ։

Ինչպես մեկնաբանում են Mozilla-ի ներկայացուցիչները, թափանցիկ պատյանը խորհրդանշում է «ազատություն և թափանցիկություն»։ Սմարթֆոնը կվաճառվի $420 դոլարով, ինչը զգալիորեն ավելի բարձր գին է, քան Firefox OS-ով աշխատող վերջին մոդելը, որի շուկայական գինը 33 դոլար է։

Ներկա պահին Firefox OS-ն օգտագործվում է 16 սմարթֆոններում։ Առայժմ չի հաղորդվում՝ արդյոք Fx0-ն հասանելի կլինի Ճապոնիայի սահմաններից դուրս։

Աղբյուրը՝ Mozilla