BTunes սարքը ցանկացած ականջակալ կդարձնի անլար (տեսանյութ)

BTunes2Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է BTunes անունով սարքը, որը միացվում է ցանկացած ականջակալի ծայրին և դարձնում այն անլար։ Սարքն ունի 190 մԱ/ժ մարտկոց և Bluetooth 4.0 ադապտեր, որն ապահովում է սմարթֆոնից կամ պլանշետից ազդանշանների փոխանցումը։

Մշակողների խոսքով՝ BTunes-ն ապահովում է որակյալ հնչողություն։ Մարտկոցի էներգիան բավարարում է 10 ժամ։

Ներդրված միկրոֆոնը թույլ է տալիս օգտագործել սարքը զանգեր կատարելու ու ձայնային հրահանգներ տալու համար։ BTunes-ի գործողության շառավիղը 10 մետր է։ Սարքի չափսերն են 60 × 18 × 16 մմ։


Համաֆինանսավորման հարթակի միջոցով գրեթե հավաքվել է արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ գումարը։ Առայժմ BTunes-ի գինը $50 է, վաճառքը կմեկնարկի 2015-ի մայիսին։

Աղբյուրը՝ Kickstarter