Լաս Վեգասում անցկացվող CES 2015 ցուցահանդեսին հայտնի է դարձել, որ OneTouch Watch խելացի ժամացույցը վաճառքի դուրս կգա առաջին եռամսյակում և կարժենա մոտ $150։ Սարքն ունի բոլոր ստանդարտ ֆունկցիաները՝ երաժշտական նվագարկիչ, տեսախցիկ, եղանակի տեսությունը և հաղորդագրությունները տեսնելու հնարավորություն, սրտի աշխատանքի սենսոր, քնի փուլերին հետևելու համակարգ և այլն։
Alcatel OneTouch Watch-ի էկրանի անկյունագիծը 1,2 դյույմ է, իսկ մարտկոցի տարողությունը՝ 210 մԱ/ժ, որը բավարարում է 2-5 օր։
Որպես ծրագրային ապահովում օգտագործվում է Alcatel-ի սեփական մշակումը։ Ժամացույցն անջրանցիկ է, ունի Bluetooth և NFC կապի մոդուլներ։
Աղբյուրը՝ Alcatel․com