CES ցուցահանդեսի շրջանակներում կայացած կոնֆերանսներից մեկի ժամանակ Audi-ի ներկայացուցիչների դաստակներին նկատվել են LG ընկերության կլոր էկրանով ժամացույցներ, որոնք աջ կողմից ունեն երեք կոճակներ։
Պարզվում է՝ կորեական ընկերությունը հատուկ Audi-ի համար արտադրել է խելացի ժամացույց, որն աշխատում է մի փոքր փոփոխված Android Wear օպերացիոն համակարգով։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք LG-ն վաճառքի կհանի այս մոդելը, թե ոչ։
Նշենք, որ մոտակա ժամանակում սպասվում է, որ կթողարկվի G Watch R խելացի ժամացույցի թարմացված տարբերակը։
Աղբյուրը՝ http://androidinsider.ru/