Moviebox-ը թույլ է տալիս torrent-ներն օնլայն դիտել iPhone-ով կամ iPad-ով

TOP-10-3312-630x316Moviebox-ն iOS-ի համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս torrent-ները դիտել օնլայն: Հավելվածի տեղադրումը մի փոքր ժամանակ է պահանջում, սակայն արդյունքն արժե ծախսած ժամանակը:

 

Moviebox-ն աշխատում է Popcorn Time հավելվածի նման: Այն չի կարելի գտնել App Store-ում հասկանալի պատճառներով, իսկ տեղադրման համար պետք է անել հետևյալը.

  • Փոխել սարքի ամիս-ամսաթիվը և դարձնել այն սեպտեմբերի 16,
  • Անցնել այս հղումով և մուտքագրել «1234»՝ Moviebox-ը բեռնելու համար,
  • Հաստատել տեղադրումը չստուգված աղբյուրից:

Այս քայլերից հետո հավելվածը կտեղադրվի հեռախոսում կամ պլանշետում: Այն ունի մի քանի բաժին՝  ֆիլմեր, սերիալներ, երաժշտական տեսահոլովակներ: Հավելվածում կարելի է գտնել ռուսերեն հնչյունավորմամբ շատ ֆիլմեր, իսկ ֆայլի որակը կարելի է ընտրել՝ կախված կապի որակից: Կա նաև ենթագրերը միացնելու հնարավորություն: