CES 2015․ ինչպես արագ լիցքավորել նոութբուքը

Zolt ընկերությունը CES 2015 ցուցահանդեսին ներկայացրել է լիցքավորող սարք, որն, ըստ ընկերության հայտարարության, ամենափոքրն ու թեթևն է իր տեսակների մեջ։ Zolt Laptop Charger Plus-ն ունի մի քանի USB-մուտքեր, որոնք նախատեսված են մի քանի գաջեթների միաժամանակ լիցքավորման համար։

413941

Լիցքավորիչի հզորությունը 70 Վտ է, այն համատեղելի է նոութբուքների մեծամասնության հետ։ Նորույթի երկարությունը 7,6 սմ է, իսկ քաշը՝ 0,08 կգ։

Zolt-ը համալրել է լիցքավորիչը Efficient Resonant Control և ERCTM տեխնոլոգիաներով, որոնք ավտոմատ ռեժիմում կիսում են էներգիան միացած սարքերի միջև։ Սարքն արդեն կարելի է պատվիրել՝ վճարելով $79,99։

Աղբյուրը՝ Zolt