Android Lollipop օպերացիոն համակարգը դանդաղ, սակայն կայուն քայլերով հասնում է օգտագործողներին։ HTC թայվանական ընկերությունը նույնպես չի ցանկանում ուշացնել իր օգտագործողների ՕՀ-ի թարմացումը։
Հիշեցնենք, որ ընկերությունը հայտարարել էր, որ One M8 սմարթֆոնը կստանա Lollipop-ը ՕՀ-ի թողարկումից 90 օր հետո։ Եթե ուշացումներ չլինեն, ապա թարմացումը կթողարկվի այս ամսվա վերջին։
Վերջերս հրապարակվել է տեսանյութ, որը ցուցադրում է Android Lollipop-ի աշխատանքն HTC One M8-ի վրա։
Հիշեցնենք, որ շուտով օգտագործողներին թարմացված ՕՀ-երով կուրախացնի ոչ միայն HTC-ն, այլև Samsung-ը, Sony-ն և LG-ն։