Amazon-ում վաճառվում է $1 մլն արժողությամբ հսկայական ռոբոտ (տեսանյութ)

l_12906Amazon օնլայն խանութի ճապոնական կայքում սկսել է վաճառվել Kuratas հսկայական ռոբոտը, որի հասակը մոտ 4 մետր է։ Ռոբոտի մեջ կարելի է նստել ու այն կառավարել։ Բաղկացած է սարքը մի քանիի մասերից, որոնք ձեռք են բերվել Yahoo Auctions աճուրդի ժամանակ։ Ռոբոտը կշռում է 4,4 տոննա։

Նման ռոբոտի առաքումը կատակ բան չէ, այդ իսկ պատճառով գնորդը պետք է գտնվի Կիոտո շրջանում (Ճապոնիա)։ Բացի այդ՝ նա պետք է ինքնուրույն հավաքի ռոբոտն ու հավելյալ վճարի նրա ձեռքերի համար։

Kurtas-ի գինը կազմում է մոտ մեկ միլիոն դոլար։ Այն ներկայացվել է 2012թ․, աշխատում է դիզելային վառելիքով և շարժվում է մինչև 10 կմ/ժ արագությամբ։ Ռոբոտը նաև հեռակառավարվում է iPhone-ի միջոցով։ Այն կարողանում է շարժել ձեռքերը, ոտքերը, կրակել հեղուկային հրացաններից, ինչպես նաև շարժվել փողոցով չորս անիվների վրա։

Աղբյուրը՝ New York Daily News